Լուրեր
Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am
![Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am Կորոնավիրուսային ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում. հարցազրույց Նունե Քրիշչյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_57549_4410320.jpg)
Համաճարակաբանության խնդիրներն այս տարվա ընթացքում, կարծես թե, բազմապատկվեցին և դարձան ամենակարևորը:
Այո, ինչպես նաև համաճարակաբանությունը որպես մասնագիտություն ավելի արժևորվեց: Սկզբում բոլորս խուճապային տրամադրության մեջ էինք և դրա հիմնական պատճառն այն էր, որ ոչինչ չգիտեինք կորոնավիրուսի և վերջինիս հարուցած հիվանդության մասին: Դրան զուգահեռ, սարսափելի կադրեր էին ցուցադրում Չինաստանից և այլ երկրներից, թե ինչպես են մարդիկ փողոցում ընկնում և այլն: Հիմա արդեն գիտենք, որ, իհարկե, լինում են նաև կոլապտոիդ վիճակներ, բայց կարծես համակերպվել ենք և արդեն, քիչ թե շատ, իրազեկված լինելով այս աղետալի վարակի մասին՝ հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ:
Բնականաբար, սկզբում կար մասնագետների պակաս, ինչպե՞ս կարգավորվեց այդ հարցը:
Որպես ազգային թիմի անդամ, իմ և գործընկերներիս ջանքերով, բավականին մեծ թվով բուժանձնակազմ կրթվեց: COVID-19 վարակի հսկողության թեմաներով եղել են վեբինարներ, առցանց և լսարանային դասընթացներ:
Բուժման հարցերից ոչ պակաս կարևոր է վարակից պաշտպանվելը, բայց սկզբում դա էլ դեռ կազմակերպված չէր և շատ անորոշ էր:
Սկզբնական շրջանում, նույնիսկ բոլոր առաջատար երկրներում, անհատական պաշտպանիչ միջոցների պակաս կար: Մենք ևս թանզիֆի 8 շերտով դիմակներ կարեցինք. արդուկում, լվանում էինք և դրանք լավ էլ պաշտպանում էին, մինչև մեր բուժհաստատությունները ևս համալրվեցին համապատասխան պաշտպանիչ միջոցներով:
Բուժաշխատողների գլխավորությամբ ամբողջ ազգը սկսեց ուշադրություն դարձնել ձեռքերի հիգիենային՝ հաճախ լվանալ, մշակել սպիրտ պարունակող ախտահանիչներով, պահպանել սոցիալական հեռավորություն և դիմակ կրել: Դիմակ կրելը նվազեցնում է դիմացինի վարակվելու հավանականությունը:
Այս ընթացքում կորոնավիրուսային վարակի ընթացքն ինչպե՞ս կգնահատեք:
Ցավոք, կորոնավիրուսի դեպքերը գնալով ավելի բարդանում են: Եթե սկզբում ունեինք անգամ անախտանիշ դեպքեր, պացիենտները բուժվում էին տանը, ապա հիմա գրեթե 90%-ը բարդ կլինիկական ընթացք է ունենում: Շատերի մոտ թոքաբորբի զարգացումը գրեթե պարտադիր է դարձել: Հիվանդությունը բարդանում է անգամ առանց ուղեկցող հիվանդությունների:
Կորոնավիրուսի այս բարդ իրավիճակին միացավ պատերազմը և, բնականաբար, ավելի բարդացրեց վիճակը:
Այո, պատերազմը բարդացրեց իրավիճակը: Սկսեցինք պայքարել երկու ճակատում, աշխատում էինք 24 ժամ: Պայքարում էինք նաև այն բանի համար, որ ռազմադաշտից բերված մեր վիրավոր տղաները զուգահեռ չվարակվեն կորոնավիրուսով, որն է՛լ ավելի կբարդացներ նրանց վիճակը: Արցախում զինվորներին ցուցաբերվում էր անհետաձգելի օգնություն, հետո նրանք տեղափոխվում էին Հայաստանի տարբեր բուժհաստատություններ:
Վերահսկելը դժվար էր: Բոլոր հիվանդանոցներում կային սահմանափակումներ, բայց հուզական խնդիրն այնքան բարձր էր, որ վիրավոր զինվորի հարազատների առջև դռներ փակելը, նրանց խիստ կանոններով վերաբերվելը չափազանց դժվար էր: Չնայած բոլորն էլ ըմբռնումով էին մոտենում ու փորձում էին պահպանել կանոնները, այդուհանդերձ, ունեցանք զինվորների վարակման դեպքեր:
Որո՞նք էին, սկզբում, ամենակարևոր խնդիրները:
Սկզբում մեկուսացման խնդիրներ կային, մահճակալները չէին բավականացնում: Թեստավորումը, մեկուսացումը և այլ հարցեր կազմակեպելն ու վերահսկելը բարդ էին: Բոլորը ջերմում էին և դժվար էր հասկանալ՝ դա վերքերի՞ց էր, թե՞` վարակից:
Վարակը տանելուց հետո իմունիտետը որքա՞ն ժամանակ է պաշտպանում` կրկին վարակվելուց:
Այդ հարցը դեռևս լավ ուսումնասիրված չէ, սակայն կա կրկնավարակի հավանականություն: Մեր բուժաշխատողների մոտ արդեն եղել են կրկնավարակման դեպքեր: Դա կամ օրգանիզմում հիվանդության երկրորդ ալիք է եղել, կամ` նոր հիվանդություն:
«Արմենիա» ՀԲԿ-ում ե՞րբ են բացվել կիրոնավիրուսային բաժանմունքները:
Անհրաժեշտությունից ելնելով, բացեցինք կորոնավիրուսային երկու բաժանմունք՝ հնարավորին մեկուսացված: Դրանք գտնվում են 5-րդ և 6-րդ հարկերում: Ընդհանուր առմամբ, ունենք 100 մահճակալ: Այդ գործընթացը կազմակերպել բազմապրոֆիլ հիվանդանոցում բավականին բարդ է: Պացիենտների համար ստեղծեցինք առանձին վերելակ, առանձին մուտք: Կարգավորել ենք նաև հետազոտությունների խնդիրը, դրանց մեծ մասը կատարվում են տեղում, իսկ թոքերի ՀՏ-ի համար հիվանդներին տրամադրվում են հատուկ ժամեր:
Որքա՞ն ժամանակ է հիվանդը վարակիչ:
Պացիենտը վարակիչ է մինչև կլինիկական ախտանիշներն ի հայտ գալը` 1-2 օր և կլինիկան սկսելուց հետո` մինչև 11-14-րդ օրը: Եթե թեստը դրական է, 14-րդ օրն այլևս կրկնակի թեստավորում չի պահանջվում: Սակայն ստացիոնարում գտնվելու ընթացքում կարելի է թեստավորել, եթե առկա է որևէ խնդիր կամ անհրաժեշտ տեղափոխել այլ բաժանմունք: Կրկնակի ՀՏ-ն ցանկալի է կատարել ավելի ուշ՝ բուժող բժշկի ցուցումով:
Բուժման ի՞նչ մոտեցումներ կան:
Կան միջազգային բուժման ուղեցույցներ, որոնք արագ թարգմանվեցին և ներդրվեցին: Դրանք հակավիրուսային պատրաստուկներն են, հակաբիոտիկներ, հորմոններ և այլն: Պարբերաբար բուժման սխեմաները թարմացվում են և ներկայացվում սեմինարներում:
Որքանո՞վ է տեղին հակաբիոտիկների նշանակումը վիրուսային թոքաբորբի ժամանակ:
Պացիենտների 90%-ը՝ տանն ինքնաբուժմամբ զբաղվելիս, ոչ տեղին հակաբիոտիկներ է օգտագործում, կան նաև բժիշկներ, որոնք բոլոր դրական թեստերի դեպքում անպայման 2-3 հակաբիոտիկ են նշանակում՝ առանց հետազոտման, թոքաբորբի առկայությունը պարզելու: Դա շատ սխալ է: Անգամ թոքաբորբի դեպքում, որը սկզբում վիրուսային է, հակաբիոտիկը չի ազդում և կարող է միայն վնասել, որի հետևանքները դեռ հետո կտեսնենք:
Հակաբիոտիկ պետք է նշանակվի, եթե բակտերիալ ֆոն է միանում: Հակաբիոտիկների սխալ, անիմաստ նշանակման դեպքում զարգանում է մանրէների կայունություն հակաբիոտիկների նկատմամբ: Եվ եթե մոտ ապագայում որևէ պատճառից սեպսիս զարգանա, այլևս ոչ մի հակաբիոտիկ չի օգնի: Դա ապագայում լուրջ խնդիր է առաջացնելու ամբողջ աշխարհում:
Ինչպիսի՞ն է բաժանմունքների հագեցվածությունը:
Նախարարությունն ապահովում է բավարար քանակի անհատական պաշտպանիչ միջոցներով, չկա ո՛չ դեղորայքի, ո՛չ պաշտպանիչ միջոցների պակաս:
Կանխարգելման ի՞նչ նոր միջոցներ են առաջարկվում:
Ամեն ինչ նույնն է՝ դիմակի կրում, սոցիալական հեռավորություն, հաճախակի օդափոխություն, ձեռքերի ախտահանում և իհարկե՝ առողջ ապրելակեպի վարում:
Օղիով թրջած թազիֆով շնչելն է նաև օգնում, ջրածնի պերօքսիդը: Չինացիների պնդմամբ՝ 3%-անոց ջրածնի պերօքսիդն օդը հարստացնում է թթվածնով, և եթե այն տարայով սենյակում դրվի մի քանի տեղ՝ օդը կհարստանա թթվածնով:
Նախկինում եղե՞լ են համաճարակային բարդ վիճակներ:
Մինչև կորոնավիրուսը` 2016 թվականին, գրիպի H1 N1 շտամի բարդ բռնկումներ ենք եղել՝ բարձր մահացության տոկոսով, թոքաբորբերով, ծանր ընթացքով: Հիվանդն իրեն լավ զգալով գալիս էր, բայց արդեն թոքերը քայքայված: Այդ ժամանակ ևս մի քանի ամիս աշխատեցինք շատ լարված և՛ վերակենդանացման, և՛ թոքային բաժանմունքներում: Այն ժամանակ տամիֆլյու դեղի ժամանակին նշանակելու դեպքում ունենում էինք բավականին լավ արդյունքներ:
Կորոնավիրուսի դեմ կա՞ն սպեցիֆիկ ազդող միջոցներ:
Կորոնավիրուսի վրա որևէ հակավիրուսային պատրաստուկի ազդեցություն ապացուցված չէ: Միակ հույսը պոպուլյացիոն իմունիտետն է, եթե մարդկության 70%-ը պատվաստվի, վիրուսի վարակը հնրավոր է` վերանա:
Ձեր խորհուրդն` ընթերցողին:
Չթերագնահատել այս հիվանդությունը, պահպանել անհատական պաշտպանական կանոնները, որպեսզի կարողանանք մի քիչ շունչ քաշել: Արդեն ձմեռ է, օդափոխությունը դժվար է իրականացնել, պետք է մարդկային կուտակումներ չառաջացնել, անհրաժեշտ է հնարավորին պահել սոցիալական հեռավորություն, օդափոխել սենյակները, վարել առողջ ապրելակերպ: Յուրաքանչյուրս մեր տեղում փորձենք չվարակել և չվարակվել: Դրական նախատրամադրվածությունը նույնպես շատ կարևոր է:
Նաև ուզում եմ խոնարհվել թե՛ ռազմաճակատի, թե՛ այստեղի բոլոր բուժաշխատողների առջև այն ահռելի աշխատանքի համար, որ նրանք կատարում են ամեն օր: Եթե չլիներ այդ նվիրումով աշխատանքը, անթիվ կորուստներ կունենայինք:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com «Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառում. erebunimed.com](up/article/small/file_64228_9866048.png)
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
![](images/calendar.png)
![«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am](up/article/small/file_64163_5931939.jpg)
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
![](images/calendar.png)
![600 գրամ քաշով երեխա. erebunimed.com 600 գրամ քաշով երեխա. erebunimed.com](up/article/small/file_64087_6157259.jpg)
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
![](images/calendar.png)
![Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com Որակի կառավարման միջազգային ISO 9001:2015 ստանդարտի ներդրման և հեղինակավոր Joint Commission International (JCI) հավատարմագրման գործընթաց «Էրեբունի» ԲԿ-ում. erebunimed.com](up/article/small/file_64074_5133422.jpg)
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
![](images/calendar.png)
![Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com Հազվադեպ դեպք վիրաբուժությունում. erebunimed.com](up/article/small/file_64057_2531328.jpg)
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
![](images/calendar.png)
![Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com Եվրոպայում առկա բուժման մոտեցումները վաղուց կիրառվում են Նաիրիում. nairimed.com](up/article/small/file_64033_4223849.png)
Ուրախ ենք տեղեկացնել, որ «Նաիրի» ԲԿ-ի նյարդաբանության և նյարդավիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արման Պարգևի Հակոբյանը` որպես խոսնակ...
![](images/calendar.png)
![Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am Մարդկային ներուժի զարգացումը ՄՄԱՊԳՀԿ համար առաջնահերթություն է. morevmankan.am](up/article/small/file_64010_5057591.jpg)
Օրերս Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ միջին բուժաշխատողների համար...
![](images/calendar.png)
![«Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am «Ասել ցավին՝ վերջ»․ դասախոսություն ՄՄԱՊԳՀԿ-ում. morevmankan.am](up/article/small/file_64009_674685.jpg)
Մարտի 14-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում դասախոսությամբ հանդես եկավ...
![](images/calendar.png)
![Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com Միքայել Գրիգորյան․ Կրթական կենտրոն. erebunimed.com](up/article/small/file_63941_5135320.png)
Հերթական անգամ վերապատրաստման նպատակով Նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոնում են արտասահմանցի բժիշկները...
![](images/calendar.png)
![Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am Կլինիկական դեպք․ հայտնաբերվել է հեմատոմա՝ մոտավոր չափերը 4,5-5 սմ. morevmankan.am](up/article/small/file_63907_5279718.jpg)
Օրեր առաջ ՄՄԱՊԳՀԿ է դիմել 30 տարեկան կին՝ գանգատվելով 1,5-2 ամիս չդադարող արյունային արտադրությունից սեռական ուղիներից...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYvyYer1' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384